Օգոստոսյան շոգը չխանգարեց, որ գործադիրը կառավարության նիստում քննարկի 45 հարց, որոնցից գլխավորը նաիրիտցիների աշխատավարձերի թեման էր։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եկել էր անձամբ զեկուցելու։
«Բարդ ռիսկայնության և պետական ոչ առևտրային կազմակերպություններից բացի, մնացած բոլոր ոլորտներում 90 %-ով հնարավոր է կասեցնել տեսչական ստուգումները»,- կառավարության նիստում, ներկայացնելով տեսչական ստուգումների կրճատման մասին ծրագիրը, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում փոխնախարար Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հայերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ սկսվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված համատեղ կոմիտեի նիստը:
Երկրի ընդերքի ջերմությունը էներգիայի խոշոր և գործնականում անսպառ աղբյուր է, որը կարող է հուսալի բազա հանդիսանալ էլեկտրաէներգիայի և ընդհանրապես էներգիայի արտադրության համար։
Հայաստանում գործարարներից շատերն առաջնորդվում են «թալանչու» սկզբունքով: Առևտուր անելը մի բան է, սեփական ժողովրդից խաբեությամբ դրամ կորզելը` լրիվ այլ բան:
«Երևան ջուր» ընկերությունը բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել Երևանի, հայոց անապակ ջրի և, բնականաբար, հայ սպառողների առաջ։ Մասնավորապես, որ էապես կկրճատի ջրի կորուստները, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, 80 %-ից ավելի են։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...